ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Աղոթարան

Աղոթարան
14.07.2020 | 13:52

Դի՛ր մեր գլ­խին Փր­կու­թ­յանդ
սա­ղա­վար­տը,
Հո­ղին խո­նարհ­ված մեր գաղջ մար­մի­նը
Բարձ­րաց­րու նո­րեն
Հա­կին­թե եր­գեր եր­գե­լու հա­մար։
Թող Ե­րի­քո­վի դռ­նե­րը բաց­վեն,
պա­տե­րը փլ­վեն.
ՈՒ ներս մտ­նենք մենք`
Մեր ու­սին ա­ռած եր­գը հաղ­թա­կան:
Կուչ գանք ոտ­քե­րիդ ու փե­շե­րիդ տակ
Կա­րո­տի ձայ­նով ան­վերջ ա­վե­տենք.
-Որբ չենք մենք բնավ, Տեր ա­մե­նա­կար։


Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ

Դիտվել է՝ 5659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ